Լրահոս

«Նանտն» առանձնահատուկ կերպով է հարգել Էմիլիանո Սալայի հիշատակը (ֆոտոշարք)

Ֆրանսիական «Նանտը» հարգանքի տուրք է մատուցել թիմի նախկին ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի հիշատակին։ Նախորդ տարվա հունվարի 21-ին արգենտինացին ավիավթարի զոհ էր դարձել։

Ակումբը ֆուտբոլիստին նվիրված Արգենտինայի դրոշի գույներով հատուկ մարզաշապիկներ էր թողարկել, իսկ թիմի խաղացողները «Սենտ Էտյենի» դեմ Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրի մրցավեճում խաղադաշտ են դուրս Սալայի անվամբ մարզաշապիկներով։

«Նանտի» ստադիոնի մոտակայքում տեղադրվել է Սալայի դիմանկարը, որպեսզի երկրպագուները ծաղիկներով ու մոմերով հարգեն նրա հիշատակը, իսկ տրիբունաներում ֆանատները ֆուտբոլիստի դիմանկարով մեծ խճանկար ու պաստառներ են պատրաստել։

Հիշեցնենք, որ Սալան 2019-ի ձմռանը «Նանտից» տեղափոխվել էր «Քարդիֆ»։ Հունվարի 21-ին արգենտինացի հարձակվողը անհատական չվերթով ուղևորվել էր Ուելս, սակայն ինքնաթիռը վթարի էր ենթարկվել։ Ավելի ուշ փրկարարները Էմիլիանոյի դին հայտնաբերել էին Լա Մանշում։




Լուրեր թեմայից