Լրահոս

Թվիթերյան օգտատերը 7 տարի առաջ կանխատեսել էր Քոբի Բրայանտի մահն օդային աղետում

Թվիթերյան օգտատերերը գտել են տարիներ առաջ կատարված գրառում, որտեղ նշվում էր ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի մահվան մասին:

Օգտատերերից մեկը 2012 թվականի նոյեմբերին գրել էր հետևյալը. «Բրայանտը կավարտի նրանով, որ կկործանվի ուղղաթիռով»:

Հիշեցնենք, որ Քոբի Բրայանտի անձնական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ նրա 13-ամյա դուստր Ջանա-Մարիան: 41-ամյա ամերիկացին դստեր հետ ուղևորվելիս է եղել բասկետբոլի հանդիպման: Ջանա-Մարիա Բրայանտը ևս բասկետբոլիստ էր: Օդային աղետը տեղի էր ունեցել հունվարի 26-ի առավոտյան ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Կալաբասաս քաղաքում:

Sikorsky S76 ուղղաթիռի օդաչուն հայկական արմատներով ամերիկացի Արա Զոբայանն էր, որը վերջին պահին կարողացել է շեղել կործանվող ուղղաթիռի ուղղությունը Լոս Անջելեսի, Գլենդեյլի բնակելի թաղամասերից և այն հասցնել լեռնային տարածք:

Քոբի Բրայանտն ամուսնացած է և ունի 4 դուստր: Նրա կրտսեր դուստր Կապրին ծնվել էր 2019 թվականի հունիսին: Ամերիկացու կին Վանեսան ուղղաթիռում չի եղել:

Բրայանտը կարիերան ավարտել է 2016 թվականին։ Նա ամբողջ կարիերան անցկացրել էր «Լեյքերսում» (1996-2016), որի հետ 5 անգամ դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոն։ Ամերիկացին կրկնակի օլիմպիական չեմպիոն է, 2-ական անգամ դարձել է NBA-ի մրցաշրջանի ու եզրափակիչ շարքի լավագույն բասկետբոլիստ, ինչպես նաև 18 անգամ մասնակցել է «Բոլոր աստղերի խաղին»:




Լուրեր թեմայից