Լրահոս

Հայաստանի հավաքականի պաշտպանը պատմել է, որ մոտ է Ղազախստան տեղափոխվելուն

Հայաստանի ազգային հավաքականի և «Գանձասար-Կապանի» պաշտպան Արման Հովհաննիսյանը մոտ է ղազախական «Օկժետպես» տեղափոխվելուն: 26-ամյա ֆուտբոլիստը հաստատել է, որ բանակցում է ղազախական ակումբի հետ, հաղորդում է Sports.kz-ն:

«Դեռ պայմանագիր չեմ կնքել «Օկժետպեսի» հետ, սակայն բանակցություններն ընթանում են, և առաջիկայում ամեն բան պարզ կլինի: Հավանաբար, կստացվի: Հույս ունեմ, որ կստացվի խաղալ Ղազախստանում: Կա հետաքրքրվածություն նաև ղազախական այլ ակումբներից, բայց ես մոտ եմ «Օկժետպեսի» հետ պայմանագիր կնքելուն»,- ասել է Արման Հովհաննիսյանը: 

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը 2019-ին էր նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 3 հանդիպում: Transfermarkt-ը նրա տրանսֆերային գինը գնահատում է 175 հազար եվրո:




Լուրեր թեմայից