Լրահոս

Էրիկսենը ժամանել է Միլան (ֆոտո)

Լոնդոնի «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը ժամանել է Միլան՝ «Ինտերի» հետ պայմանագիր կնքելու համար:

Հունվարի 27-ին 27-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի իտալական ակումբում: Սպասվում է, որ նա «Ինտերի» կետ կկնքի 3.5 տարվա պայմանագիր՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով:

«Տոտենհեմի» հետ Էրիկսենի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջան ավարտը:

Հիշեցնենք, որ դանիացի կիսապաշտպանը 2013-ին Ամստեդրամի «Այաքսից» է տեղափոխվել «Տոտենհեմ», որի կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 28 խաղի, դարձել 3 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ։




Լուրեր թեմայից