Լրահոս

Երիտասարդ ըմբիշները մեդալներ են նվաճել Ուկրաինայում

Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում hունվարի 22-26-ը տեղի ունեցած
անվանի ըմբիշ Եվգենի Տրուխինի հուշամրցաշարին մասնակցել են նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի ներկայացուցիչները:

Բրոնզե մեդալակիր են դարձել Արման Վարդանյանը (60 կգ), Ռաֆիկ Միխեևը (77 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ), հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

6 ըմբիշներ էլ պայքարել են բրոնզե մեդալների համար, սակայն պարտություն են կրել: Մրցաշարին մասնակցել են Հայաստանի 10 ներկայացուցիչներ: Հանդես են եկել 8 երկրների ըմբիշներ:




Լուրեր թեմայից