Լրահոս

Հենրիխ Մխիթարյան. Կկարոտենք քեզ, Կոբի (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում ցավակցել է ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի մահվան կապակցությամբ:

«Տխուր պահ համաշխարհային սպորտում: Ոգեշնչում, սրբապատկեր, ընդմիշտ հաղթող, որը միշտ եղել ես շատ մարզիկների համար: Կկարոտենք քեզ, Կոբի»,- սոցցանցերում գրել է 31-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Քոբի Բրայանտի անձնական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ նրա 13-ամյա դուստր Ջանա-Մարիան: 41-ամյա ամերիկացին դստեր հետ ուղևորվելիս է եղել բասկետբոլի հանդիպման: Ջանա-Մարիա Բրայանտը ևս բասկետբոլիստ էր: Օդային աղետը տեղի էր ունեցել հունվարի 26-ի առավոտյան ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Կալաբասաս քաղաքում:

Քոբի Բրայանտն ամուսնացած է և ունի 4 դուստր: Նրա կրտսեր դուստր Կապրին ծնվել էր 2019 թվականի հունիսին: Ամերիկացու կին Վանեսան ուղղաթիռում չի եղել:

Բրայանտը կարիերան ավարտել է 2016 թվականին։ Նա ամբողջ կարիերան անցկացրել էր «Լեյքերսում» (1996-2016), որի հետ 5 անգամ դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոն։ Ամերիկացին կրկնակի օլիմպիական չեմպիոն է, 2-ական անգամ դարձել է NBA-ի մրցաշրջանի ու եզրափակիչ շարքի լավագույն բասկետբոլիստ, ինչպես նաև 18 անգամ մասնակցել է «Բոլոր աստղերի խաղին»:




Լուրեր թեմայից