Լրահոս

Մաուրիցիո Սարի. Ուրախ եմ, որ օգնեցինք «Նապոլիին»

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 21-րդ տուրի վերջին խաղում իր նախկին ակումբ «Նապոլիից» կրած պարտությունը 1:2 հաշվով:

«Ուրախ եմ տղաների համար, քանի որ միշտ կսիրեմ նրանց: Եթե մենք պետք է պարտվեինք, ապա թող դա լիներ այստեղ, որպեսզի օգնենք «Նապոլիին» հաղթահարել ընթացիկ խնդիրները: Իհարկե, կնախընտրեի, որպեսզի մենք հաղթենք հաջորդ շաբաթ: «Նապոլին» յուրահատուկ շրջան է եղել իմ կյանքում, և ինձ համար միշտ հաճելի է վերադառնալ այստեղ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 61-ամյա մարզիչը «Նապոլին» գլխավորել է 2015-2018-ը:




Լուրեր թեմայից