Լրահոս

Մեսին ու Ռոնալդուն՝ Կոբի Բրայանտի մահվան մասին (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին ու Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում արձագանքել են ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի մահվան մասին լուրին:

«Անչափ տխուր է լսել Կոբիի ու նրա դտեր մահվան մասին սարսափելի լուրը: Կոբին իսկական լեգենդ էր ու ոգեշնչման աղբյուր շատ մարդկանց համար: Ցավակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին ու ընկերներին, ինչպես նաև բոլորին, ովքեր մահացել են այդ աղետի հետևանքով»,- գրել է Ռոնալդուն:

«Խոսքեր չունեմ: Սգում եմ Կոբիի ընտանիքի ու ընկերների հետ: Նրա հետ հանդիպումներն ու միասին անցկացրած ժամանակը հաճույք էին ինձ համար: Մեզ լքեց իսկական հանճար»,- գրել է Մեսին:

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

No tengo palabras... Todo mi cariño para la familia y amigos de Kobe. Fue un placer conocerle y compartir buenos momentos juntos. Se nos fue un genio como pocos.

A post shared by Leo Messi (@leomessi) on

Հիշեցնենք, որ Քոբի Բրայանտը նախօրեին մահացել էր իր անձնական ուղղաթիռի կործանման հետևանքով։ Նրա հետ էր եղել նաև 13-ամյա դուստրը՝ Ջանա-Մարիան: 41-ամյա ամերիկացին դստեր հետ ուղևորվելիս է եղել բասկետբոլի հանդիպման: Ջանա-Մարիա Բրայանտը ևս բասկետբոլիստ էր:

Օդային աղետը տեղի էր ունեցել հունվարի 26-ի առավոտյան ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Կալաբասաս քաղաքում: Ուղղաթիռի բոլոր՝ 9 ուղևորները մահացել են:

Քոբի Բրայանտն ամուսնացած է և ունի 4 դուստր: Նրա կրտսեր դուստր Կապրին ծնվել էր 2019 թվականի հունիսին: Ամերիկացու կին Վանեսան ուղղաթիռում չի եղել:

Բրայանտը կարիերան ավարտել է 2016 թվականին։ Նա ամբողջ կարիերան անցկացրել էր «Լեյքերսում» (1996-2016), որի հետ 5 անգամ դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոն։ Ամերիկացին կրկնակի օլիմպիական չեմպիոն է, 2-ական անգամ դարձել է NBA-ի մրցաշրջանի ու եզրափակիչ շարքի լավագույն բասկետբոլիստ, ինչպես նաև 18 անգամ մասնակցել է «Բոլոր աստղերի խաղին»:




Լուրեր թեմայից