Լրահոս

Նեյմարի տպավորիչ ցուցանիշը

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը, դուբլի հեղինակ դառնալով «Լիլի» դեմ Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի խաղում (2:0), «գոլ+փոխանցում» հաշվարկով փարիզյան ակումբի կազմում հասել է 100 միավորի, գրում է Opta-ն:

75 պաշտոնական խաղերում 27-ամյա ֆուտբոլիստը դարձել է 66 գոլի ու 35 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Նեյմարը 2017-ին «Բարսելոնայից» ՊՍԺ էր տեղափոխվել 222 միլիոն եվրոյի դիմաց: Փարիզյան ակումբի հետ հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022-ի ամառ:




Լուրեր թեմայից