Լրահոս

NBA. Սեփական կիսադաշտից նետումը՝ օրվա լավագույն դրվագ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Տորոնտոն» հյուրընկալվելիս 110:106 հաշվով հաղթել է «Սան Անտոնիոյին»։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Պասկալ Սիակամը, որը «Տորոնտոյի» կազմում վաստակել է 31 միավոր:

Հանդիպման սկզբնամասում 2 թիմերը խախտել են 24 վայրկյանի կանոնը: Բասկետբոլիստները չեն պայքարել գնդակի համար՝ սպասելով 24 վայրկյանի սպառվելուն: Այդ կերպ նրանք հարգել են «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի հիշատակը: Կարիերայի մեծ մասը 24 համարի մարզաշապիկով հանդես եկած 41-ամյա ամերիկացին նախօրեին մահացել էր ուղղաթիռի կործանման հետևանքով:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը: 

NBA, կանոնավոր առաջնություն

«Սան Անտոնիո» - «Տորոնտո»՝ 106:110 (21:37, 30:26, 34:23, 21:24).

«Օռլանդո» - «Կլիպերս»՝ 97:112 (28:26, 24:28, 20:31, 25:27)

«Ատլանտա» - «Վաշինգտոն»՝ 152:133 (31:33, 47:39, 41:30, 33:31)

«Նոր Օրլեան» - «Բոստոն»՝ 123:108 (32:20, 30:22, 29:39, 32:27)

«Նյու Յորք» - «Բրուքլին»՝ 110:97 (30:28, 25:24, 30:24, 25:21)

«Մեմֆիս» - «Ֆինիքս»՝ 114:109 (30:18, 26:27, 25:33, 33:31)



Լուրեր թեմայից