Լրահոս

ՊՍԺ-ն Նեյմարի դուբլի շնորհիվ հաղթեց «Լիլին»

Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն Նեյմարի դուբլի շնորհիվ 2։0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Լիլի» նկատմամբ։

Բրազիլացի հարձակվողն աչքի ընկավ 28-րդ և 52-րդ րոպեներին և ընթացիկ առաջնությունում գոլերի թիվը հասցրեց 13-ի՝ հավասարվելով իր ակումբակից Կիլիան Մբապեին։ Երկրորդ գոլը տոնելիս Նեյմարը ցուցադրեց 24 թիվը՝ ի հիշատակ ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի: «Լոս Անջելես Լեյքերսի» աստղը կարիերայի մեծ մասը հանդես է եկել 24 համարի մարզաշապիկով:

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն վաստակեց 52 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 10 միավոր առաջ է երկրորդ տեղը զբաղեցնող «Մարսելից»։

Ֆրանսիայի առաջնություն, 21-րդ տուր

«Լիլ» - ՊՍԺ՝ 0։2

Նեյմար, 28, 52 (11 մ)




Լուրեր թեմայից