Լրահոս

«Նապոլին» հաղթեց «Յուվենտուսին»

Իտալիայի առաջնության 21-րդ տուրի վերջին խաղում «Նապոլին» տանը 2։1 հաշվով առավելության հասավ առաջատար «Յուվենտուսի» նկատմամբ և ընդհատեց թուրինցիների 5-խաղյա հաղթական շարքը։

Տանտերերի կազմում երկրորդ խաղակեսում գոլի հեղինակ դարձան լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին և իտալացի հարձակվող Լորենցո Ինսինյեն։ Խաղի վերջին րոպեին հյուրերից հաշիվը կրճատեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Այդ հաղթանակից հետո Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը վաստակեց 27 միավոր և բարձրացավ 10-րդ տեղ։ «Յուվենտուսը» 51 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը 3 միավոր առաջ է երկրորդ տեղը զբաղեցնող «Ինտերից», որն այս տուրում ոչ ոքի էր խաղացել «Կալյարիի» հետ։

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Նապոլի» - «Յուվենտուս»՝ 2։1

Պյոտր Զելինսկի, 63, Լորենցո Ինսիյե, 86 – Կրիշտիանու Ռոնալդու, 90





Լուրեր թեմայից