Լրահոս

«Մանչեսթեր Յունայթեդի» 18-ամյա հարձակվողի տպավորիչ ցուցանիշը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը, գոլի հեղինակ դառնալով «Տրանմեր Ռովերսի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի արտագնա խաղում (6:0), թարմացրել է 36 տարվա վաղեմության ռեկորդ, հայտնում է Sky Sports-ը։

Գրինվուդը 1984-ից հետո դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաերիտասարդ խաղացողը, որն իր հաշվին գրանցել է 10 գոլ։ Անգլիացին այդ ցուցանիշին հասել է 18 տարեկան 117 օրականում։ Նախորդ ռեկորդը պատկանում էր իռլանդացի հարձակվող Նորման Ուայթսայդին։

Հիշեցնենք, որ Գրինվուդը 4-ական անգամ աչքի է ընկել Պրեմյեր լիգայում և Եվրոպա լիգայում, 1-ական անգամ էլ՝ Անգլիայի Գավաթում ու Անգլիական լիգայի գավաթում։

 




Լուրեր թեմայից