Լրահոս

IWF-ի նախագահի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Տամաշ Այանն ինքնակամ 90 օրով դադարեցրել է լիազորությունները: Հունգարացի մասնագետը նման որոշում է կայացրել կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքների պատճառով, հաղորդում է BBC-ն:

Դոհայում կայացած արտահերթ նիստում ժամանակավոր նախագահ է նշանակել ԱՄՆ-ի ծանրամարտի ֆեդերացիայի անդամ Ուրսուլա Պապանդրեան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանական ARD հեռուստաալիքը IWF-ին ու Տամաշ Այանին մեղադրվել էր կոռուպցիոն խախտումների և դոպինգի քողարկման մեջ։ Հունգարացին 2000 թվականից է ղեկավարում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան:




Լուրեր թեմայից