Լրահոս

Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է տարվա լավագույն ծանրորդի կոչմանը

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) վարկածով ընդգրկվել է տարվա 5 լավագույն ծանրորդների թվում:

IWF-ի պաշտոնական կայքում անցկացվող հարցման արդյունքում կորոշվի տարվա լավագույն ծանրորդը:

22-ամյա Մարտիրոսյանից բացի, հավակնորդների թվում են Օմ Յու Չոլը (55 կգ, Հյուսիսային Կորեա), Շի Ժիյոնգը (73 կգ, Չինաստան), Լյու Սիայունը (81 կգ, Չինաստան) և վրացի Լաշա Տալախաձեն (+109 կգ, Վրաստան):

2019 թվականին Սիմոն Մարտիրոսյանը դարձել էր աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև հաղթել էր Եվրոպայի մինչը 23 տարեկանների առաջնությունում։

Հիշեցնենք, որ 109 կգ քաշային կարգում աշխարհի բոլոր ռեկորդները (պոկում ու հրում վարժություններում ու երկամարտում) պատկանում են Սիմոն Մարտիրոսյանին:




Լուրեր թեմայից