Լրահոս

Ferrari-ն նոր բոլիդը կներկայացնի Իտալիայի թատրոններից մեկում

Ferrari ընկերությունն իր նոր բոլիդը կներկայացնի Իտալիայի Ռեջո-Էմիլի քաղաքի Ռոմոլո Վալի թատրոնում։

«Մենք ընտրել ենք Ռեջո-Էմիլիոն, որովհետև 223 տարի առաջ այս քաղաքում է հայտնվել այն եռագույնը, որը հետագայում դարձավ միավորված Իտալիայի դրոշը։ Ռոմոլո Վալի  թատրոնը կատարյալ վայր է նոր մեքենայի շնորհանդեսի համար»,- ասված է թիմի մամուլի ծառայության հայտարարությունում։

Շնորհանդեսը կկայանա փետրվարի 11-ին և կհեռարձակվի սոցցանցերում, իսկ մեկ շաբաթ անց նոր բոլիդը կփորձարկվի Ֆորմուլա-1-ի պաշտոնական փորձարկումների ժամանակ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն, գերմանացի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի Ferrari F2002 բոլիդը 6.6 միլիոն դոլարով վաճառվել էր Աբու-Դաբիում տեղի ունեցած RM Sotheby’s աճուրդում:




Լուրեր թեմայից