Լրահոս

Ի՞նչ երաժշտություն են լսում համաշխարհային ֆուտբոլի գերաստղերը

Hayk Khachatryan
կայքում

Երաժշտությունը մեծ դեր է խաղում շատ մարդկանց կյանքում: Ֆուտբոլիստները բացառություն չեն: Շատ սովորական է տեսնել, որ նրանք այս կամ այն տեղում ականջակալներով են:

Մի մեղեդի, որը կարող է ոգեշնչել նրանց խաղից առաջ կամ հանգստացնել խաղից հետո: Ի՞նչ են լսում Զլատան Իբրահիմովիչը, Նեյմարը, Լիոնել Մեսին և մյուսները:

Եկեք պարզենք ...

Անդրես Ինիեստա

Խոսելով իր սիրած երաժշտական խմբի մասին՝ Անդրես Ինյեստան Kasabian-ին հրավիրեց խելագար գիշերի Բարսելոնայում: 2010-ին իսպանացի կիսապաշտպանը The Sun-ին ասաց, որ «Club Foot» երգը հիանալի ոգեշնչում էր ամբողջ թիմի համար.

«Նրանք կարող են գալ և մնալ իմ տանը, որպեսզի ես նրանց ցույց տամ աշխարհի չեմպիոնի իմ մեդալը, իսկ հետո մենք կարող ենք մի քանի շիշ գարեջուր խմել իմ լողավազանի շուրջ: Սա աշխարհի ամենամեծ խումբն է, և ես Իսպանիայի անունից ուզում եմ ասել շնորհակալություն: Ոչ միայն շնորհակալություն, մենք սիրում ենք ձեզ»:

Ինիեստան սիրում է նաև իսպանական Estopa խումբը:

Կրիշտիանու Ռոնալդու

Պորտուգալացու ճաշակը բազմազան է:

Ֆիլ Քոլինսը, Ջորջ Մայքլը և Էլթոն Ջոնը Կրիշտիանու Ռոնալդուի սիրած երգիչներն են: CR7-ը սիրում է լսել ռոմանտիկ երաժշություն, Ալիսիա Քեյսի կատարումներից, ինչպես նաև վայելում է բրազիլական երաժշտությունը:

Դևվիդ Բեքհեմ

Չնայած, որ Բեքհեմն ավարտել է կարիերան, միևնույն է՝ ցանկից դուրս չի մնում:

Անգլացի ֆուտբոլիստը երկրպագում է Ջասթին Բիբերին, Սելենա Գոմեսին և Ջոնաս եղբայրներին, ըստ իր նախկին թիմակից Զլատան Իբրահիմովիչի:

Լեո Մեսի

Մոռացեք փոփի կամ ռոքի մասին: Արգենտինացին սիրում է կումբիա, ժանր, որը ծագել է Կոլումբիայում և Պանամայում, և որը շատ տարածված է Լատինական Ամերիկայում:

Մեսիի սիրած երգիչը Սերխիո Տորրեսն է: Ֆուտբոլիստը հանդիպեց իր կուռքին դեռ 2006-ին, և նրանք այդ ժամանակվանից ընկերներ են: Տորրեսը Մեսիի համար գրել է երգ, որը կոչվում է The Eight Wonder («Ութերորդ հրաշք)»:

Մարիո Գյոտցե

Գերմանացին լսում է Ջասթին Բիբերին: Մարիոն ասել է, որ նա և իր թիմակից Մարկո Ռոյսը խաղերից առաջ լսում են կանադացի երգիչի երգերը:

Գյոտցեն, սակայն, Բիբերի երգերով չի բավարարվում: Նա նաև սիրում է Snoop Dog, Lil Wayne և The Black Eyed Peas:

Նեյմար

Նեյմարը բրազիլական երաժշտության մեծ երկրպագու է:

Նա 2011-ին Միշել Թելոյի հետ երգեց վերջինիս Ai Se Eu Te Pego երգը , իսկ 2012-ի ապրիլին նա երգում էր Լուան Սանտանայի Te Esperando-ն: Նեյմարը նաև հարցազրույց է վերցրել Թիագինյոյից` Exaltasamba խմբից:

Այս ֆուտբոլիստի երակներով երաժշտություն է հոսում: Նա որոշ ներկայացումներ է ունեցել բրազիլացի երգիչների հետ. ամենավառ օրինակը Գուստավո Լիմայի է:

Ուեյն Ռունի

Ուեյն Ռունին Stereophonics-ի հանդեպ իր սերը բազմիցս նշել է: «Դերբի Քաունթիի» խաղացողը Stereophonics-ի 2011 թվականի ալբոմներից մեկ վերնագիրը՝ Just Enough Education-ը, դաջել է իր ձեռքին:

Ռունին նաև լսում է Arctic Monkeys-ին, Բրյուս Սպրինգստինին, Կետ Սթիվենսին:

Զլատան Իբրահիմովիչ

Ռեգի, ռոք, հիփ-հոփ: Զլատան Իբրահիմովիչի ճաշակը սահմաններ չի ճանաչում:

Մեծամիտ Զլատանը լսում է շվեդ ռեփեր Տիմբուկտուին և երգչուհի Ալֆա Բլոնդիին:

Իբրան ավելի շատ է սիրում ռեգի, քան ցանկացած այլ ժանր, բայց նա չի լսում այն ​​խաղից առաջ: Նա CNN-ին ասել է, որ եթե դա անի, ապա կդառնա շատ «փափուկ»:

 




Լուրեր թեմայից