Լրահոս

Մբապեն բարեգործական հիմնադրամ է բացել

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն բարեգործական հիմնադրամ է բացել, հայտնում է Europe1-ը։

Նախագիծը նպատակ ունի միավորել հասարակության տարբեր շերտերի՝ 9-16 տարեկան 100 երեխաների, որպեսզի նրանց օգնի կյանքում գտնել իրենց տեղը։

Կիլիանը ծրագրել է հիմնադրամի օգնությամբ մարզական և մշակութային միջոցառումներ անցկացնել։ Նա մտադիր է երեխաներին օգնել լավ ապագա կառուցելու հարցում։

Հիմնադրամի շնորհանդեսը կայացել է հունվարի 20-ին, միջոցառմանը ներկա է եղել նաև 21-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 13 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:




Լուրեր թեմայից