Լրահոս

Ալանիայում մեկնարկել է «Փյունիկի» առաջին ուսումնամարզական հավաքը (ֆոտոշարք)

Թուրքական Ալանիա քաղաքում մեկնարկել է «Փյունիկի» առաջին ուսումնամարզական հավաքը:
Հավաքը կտևի մինչև փետրվարի 2-ը, տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ռոման Բերեզովսկու գլխավորած թիմը մարզահավաքի ընթացքում 3 ընկերական հանդիպում կանցկացնի։

«Փյունիկ» - «Ալեքսանդրիա» (Ալեքսանդրիա), հունվարի 26

«Փյունիկ» - «Լևսկի» (Սոֆիա), հունվարի 29

«Փյունիկ» - «Վիտոշա» (Բիստրիցա), փետրվարի 1

Խաղերի մեկնարկների ժամերը կտեղեկացվի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» Հայաստանի Բարձրագույն խմբի 15-րդ տուրից հետո հավաքել է 20 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը:

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն


 




Լուրեր թեմայից