Լրահոս

ԵԱ. Սլավիկ Հայրապետյանը մասնակցել է պաշտոնական մարզմանը

Գեղասահքի Հայաստանի հավաքականը ժամանել է Ավստրիայի Գրաց քաղաք, որտեղ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը հանդես կգան մենասահքում, իսկ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը՝ պարային զույգերի պայքարում:

Սլավիկ Հայրապետյանն արդեն մասնակցել է պաշտոնական մարզմանը: Հունվարի 22-ին նա հանդես կգա կարճ ծրագրում:

Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը պայքարը կսկսի հունվարի 23-ին, իսկ Անաստասիա Գալուստյանը՝ հունվարի 24-ին:

Եվրոպայի առաջնությունը կավարտվի հունվարի 26-ին։




Լուրեր թեմայից