Լրահոս

«Ռոման» տեսանյութ է հրապարակել Մխիթարյանի տարեդարձի առթիվ

Հռոմի «Ռոման» շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ծննդյան 31-ամյակի կապակցությամբ: Իտալական ակումբի մամուլի ծառայությունը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել հայ կիսապաշտպանի մասնակցությամբ և շնորհավորել նրան հայերեն և իտալերեն լեզուներով:

Ավելի վաղ Հենրիխին տարեդարձի առթիվ շնորհավորել էին նաև Լոնդոնի «Արսենալը», որին պատկանում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը, և ՈւԵՖԱ-ն:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում հռոմեացիների կազմում մասնակցել է 14 հանդիպման և դարձել 3 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:




Լուրեր թեմայից