Լրահոս

Մեկնարկել է կանանց ֆուտզալի բաց առաջնությունը

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանում առաջին անգամ անցկացվող կանանց ֆուտզալի բաց մրցաշարի առաջին տուրը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ խմբային փուլի խաղերը կկայանան Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, իսկ փլեյ-օֆֆ փուլը կանցկացվի Չարենցավան քաղաքում։

Առաջին տուրում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Նիկարմ Իջևան» - «Նիկարմ Այգեհովիտ»՝ 2։1

«Նիկարմ Ազատամուտ» - «Արարատ» ՝ 0։5

«Արարատ-Արմենիա» - «Երևան»՝ 2։2

«Ֆուրիա Ուրիշ ֆուտբոլ» - «Գոլզ Սյունիք» 0։12

«Գյումրի» - «Դրիմ թիմ»՝ 12։1

«Վետերաններ» - «Փյունիկ»՝ 13։0

«Ալաշկերտ» - «Արարատ» ՝ 20։0

«Լոկոմոտիվ-2» - «Ուրարտու-2»՝ 0։10

Ֆոտո՝ ՀՖՖ

 




Լուրեր թեմայից