Լրահոս

«Գանձասար-Կապանն» ու «Վանը» չպարզեցին հաղթողին

«Գանձասար-Կապանը» հունվարի 21-ին ընկերական խաղում ոչ ոքի է խաղացել Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Վանի» հետ՝ 2:2:

Կապանցիների կազմում գոլի հեղինակ են դարձել Նարեկ Ասլանյանը և Գրիգոր Աղեկյանը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Գանձասար-Կապանը» Հայաստանի Բարձրագույն խմբի 15-րդ տուրից հետո հավաքել է 14 միավոր և զբաղեցնում է նախավերջին՝ 9-րդ տեղը։ «Վանը» 17-րդ տուրից հետո 41 միավորով Առաջին խմբում զբաղեցնում է երրորդ տեղը:

 

 

 




Լուրեր թեմայից