Լրահոս

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի հավաքականի դեմ երկու ընկերական հանդիպումներից հետո շարունակում է նախապատրաստվել Եվրո-2022-ի նախընտրական փուլին, որը հունվարի 29-ից փետրվարի 1-ը կանցկացվի Բելգիայում։ Նախապատրաստական փուլի շրջանակներում ֆուտզալի ազգային հավաքականը հունվարի 21-26-ը Ավանի ակադեմիայում կանցկացնի ևս մեկ մարզական հավաք, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ հայկական թիմն ընկերական առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել էր մոլդովացիներին, իսկ երկրորդ խաղում ջախջախել էր 5:1 հաշվով:

Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մարզահավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Սարո Գալստյան - «Լեո»

Անդրանիկ Կարապետյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Հակոբ Ուզունյան - «Լեո»

Գոռ Սարգսյան - «Լեո»

Խաչատուր Միքայելյան - «Արարատ-Արմենիա»

Սարգիս Նասիբյան - «Արարատ-Արմենիա»

Կելսոն Վինիցիուս Ֆրանցիսկո Դե Կամպոս - «Լեո»

Վիկտոր Սեիջի Մարտինս Դե Սոուզա - առանց ակումբ

Էնրիկե Կոստա Դա Սիլվա - «Քինգերշեյմ» (Ֆրանսիա)

Լուան Մյուլլեր Բարբոսա - «ԱՍԵԼ Չոպինզինյո» (Բրազիլիա)

Դավիթ Ասլանյան - «Տյումեն» (Ռուսաստան)

Մամիկոն Ոսկանյան - ՄՖԱ «Ֆակել-ԳՍՏ» (Ռուսաստան)

Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)

Ռոբերտ Բոյարկին - ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան)

Էմին Ղարաբեքիանս - «Մոբելկարիմի» (Իրան)

Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)

Ֆոտո՝ ՀՖՖ




Լուրեր թեմայից