Լրահոս

Մբապեն մեկնաբանել է «Ռեալ» տեղափոխության մասին շշուկները

Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխության վերաբերյալ շշուկները, ինչպես նաև պատմել է իր մանկության կուռքի մասին:

«Բոլորը քննարկում են այդ թեման: Հիմա ես ՊՍԺ-ի խաղացող եմ: Հունվարին միշտ էլ շատ են շշուկները, բայց պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե ես պատասխանեմ այդ հարցին: Բոլորը կսկսեն խոսել այդ մասին, և դա օգուտ չի բերի ՊՍԺ-ին: Ես 100 տոկոսով նվիրված եմ այս ակումբին: Ցանկանում եմ օգնել թիմին աճել և շատ տիտղոսներ նվաճել: Այդ պատճառով հիմա չեմ ցանկանում խոսել ապագայիս մասին:

Ես շատ կուռքեր եմ ունեցել, սակայն մանուկ հասակում ամենաշատը սիրում էի Զինեդին Զիդանին: Եթե դու ֆրանսիացի երեխա ես, ապա քո կուռքը Զիդանն է: Ինձ դուր է գալիս նաև Ռոնալդուն, որի հետ բախտ է վիճակվել հանդիպելու, ինչպես նաև բրազիլացիները, որոնց խաղաոճն իմ ճաշակով է»,- 21-ամյա ֆրանսիացու խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 13 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:




Լուրեր թեմայից