Լրահոս

«Արսենալը» շնորհավորել է Մխիթարյանին ծննդյան օրվա առթիվ (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալը» սոցցանցերում շնորհավորել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Հունվարի 21-ին հայ կիսապաշտպանը դարձավ 31 տարեկան:

Լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայ ֆուտբոլիստի լուսանկարը և կատարել գրառում:

«Հիանալի օր ենք մաղթում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Արսենալին», նա իտալական «Ռոմայում» հանդես է գալիս վարձավճարով:




Լուրեր թեմայից