Լրահոս

Կարեն Խաչանով. Ստացվեց դժվար մրցախաղ

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Eurosport-ի եթերում մեկնաբանել է Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում իսպանացի Մարիո Վիլելյա Մարտինեսի նկատմամբ հաղթանակը (4:6, 6:4, 7:6, 6:3):

«Երբ հանդիպում ես որակավորման փուլը հաղթահարած թենիսիստի հետ, մի կողմից թվում է, որ մրցակիցը ցածր վարկանիշ ունի և նրան հաղթելու հավանականությունը մեծ է, իսկ մյուս կողմից, նա արդեն 3 մրցախաղ է անցկացրել, վստահություն է ձեռք բերել և հարմարվել պայմաններին:

Ես մոտավորապես գիտեի՝ ինչ սպասել իսպանացուց: Նա պայքարում էր յուրաքանչյուր գնդակի համար ու վազում ամբողջ կորտով: Այդ պատճառով էլ դժվար մրցախաղ ստացվեց: Ուրախ եմ, որ կարողացա հաղթել»,- աշխարհի 17-րդ ռակետի խոսքը փոխանցում է  «Спорт-Экспресс»-ը»:

Հիշեցնենք, որ Australian Open-ի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը կմրցի Միքայել Իմեր (Շվեդիա) – Յասուտակա Ուտիյամա (Ճապոնիա) զույգի հաղթողի հետ:




Լուրեր թեմայից