Լրահոս

«Ռեալի» նորեկն ասել է, թե ովքեր են իր կուռքերը

Մադրիդի «Ռեալի» նորեկ բրազիլացի Ռեյնյեր Ժեզուսը կիսվել է իսպանական ակումբ տեղափոխության տպավորություններով:

«Երբ ես փոքր էի, հորս հետ դիտում էի «Ռեալի» խաղերը: Այդ ժամանակվանից սիրել եմ այս ակումբը: Թիմի հաղթանակներն անբացատրելի ուրախություն էին պարգևում ինձ: Լինել «Ռեալում»՝ նշանակում է հայտնվել ֆուտբոլային բարձունքում: Զիդանն ու Կական միշտ եղել են իմ կուռքերը: Խաղադաշտի կենտրոնում նրանց էլեգանտ ու համարձակ խաղաոճն ինձ շատ էր դուր գալիս»,- 18-ամյա կիսապաշտպանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Ռեյնյերը 30 միլիոն եվրոյով Արքայական ակումբ է տեղափոխվել բրազիլական «Ֆլամենգոյից»: Մադրիդցիների հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: Սկզբում ֆուտբոլիստը հանդես կգա «Ռեալի» երկրորդ թիմում՝ «Կաստիլիայում», որին կմիանա փետրվարի 2-ին՝ Բրազիլիայի Մ-23 հավաքականի կազմում նախաօլիմպիական մրցաշարում մասնակցությունից հետո:




Լուրեր թեմայից