Լրահոս

«Պորտլենդի» բասկետբոլիստը NBA-ի ռեկորդ է սահմանել (ֆոտո)

Ամերիկյան «Պորտլենդի» խաղարկող Դեմյեն Լիլարդը «Գոլդեն Սթեյտի» դեմ NBA-ի կանոնավոր առաջնության տնային խաղում ռեկորդ է սահմանել, հաղորդում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի մամուլի ծառայությունը:

Տանտերերի խաղացողը ձևակերպել է դաբլ-դաբլ՝ հավաքելով 61 միավոր: Նա 11 երեք միավորանոց նետում է իրացրել, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 7 արդյունավետ փոխանցում:

Այդպիսով, Լիլարդը դարձավ NBA-ի պատմության առաջին բասկետբոլիստը, որը մեկ խաղում հավաքելով նվազագույնը 60 միավոր՝ իրացրել է 10 և ավելի նետում հեռու տարածությունից:

Հիշեցնենք, որ «Պորտլենդը» լրացուցիչ ժամանակում 129:124 հաշվով հաղթել է NBA-ի փոխչեմպիոնին և զբաղեցնում է Արևմտյան գոտու 10-րդ տեղը:




Լուրեր թեմայից