Լրահոս

Australian Open. Նադալը մեկնարկել է հաղթանակով

Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը 6:2, 6:3: 6:0 հաշվով հաղթել է բոլիվացի Ուգո Դելյենին: Մրցախաղը տևել է 2 ժամ 2 րոպե:

Երկրորդ շրջանում իսպանացու մրցակիցը կլինի Ֆեդերիկո Դելբոնիս (Արգենտինա) – Ժոաո Սոուզա (Պորտուգալիա) զույգի հաղթողը:

Հիշեցնենք, որ Australian Open-ի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է, որը մրցաշարի նախորդ եզրափակիչում 6:3, 6:2 հաշվով առավելության էր հասել իսպանացի Նադալի նկատմամբ:

 




Լուրեր թեմայից