Լրահոս

Australian Open. Մարգարիտա Գասպարյանը պարտվեց, Շարապովան ևս լքեց պայքարը

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը չի կարողացել հաղթահարել Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանի արգելքը:

Մեկնարկային մրցախաղում հայ մարզուհին 2:6, 2:6 հաշվով պարտվել է հույն Մարիա Սակարիին և լքել պայքարը: Մրցախաղը տևել է 1 ժամ 5 րոպե:

Երկրորդ շրջանում Սակարիի մրցակիցը կլինի Նաո Հիբինո (Ճապոնիա) - Շուայ Պեն (Չինաստան) զույգի հաղթողը:

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան նույնպես չի կարողացել դուրս գալ երկրորդ շրջան: 32-ամյա մարզուհին առաջին շրջանում 3:6, 4:6 հաշվով պարտվել է խորվաթ Դոնա Վեկիչին: Մրցախաղը տևել է 1 ժամ 21 րոպե: Դա Շարապովայի չորրորդ անընդմեջ պարտությունն էր:

Վեկիչի հաջորդ մրցակիցը կլինի Ալիզե Կորնե (Ֆրանսիա) – Մոնիկա Նիկուլեսկու (Ռումինիա) զույգի հաղթողը:

Հիշեցնենք, որ Australian Open-ի կանանց մենախաղի գործող չեմպիոնը ճապոնացի Նաոմի Օսական է, որը նախորդ եզրափակիչում 7:6, 5:7: 6:4 հաշվով առավելության էր հասել չեխ Պետրա Կվիտովայի նկատմամբ:

 




Լուրեր թեմայից