Լրահոս

Սիմոնսն ու Լեոնարդը՝ NBA-ի 13-րդ շաբաթվա լավագույն խաղացողներ (ֆոտո)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մամուլի ծառայությունը հրապարակել է կանոնավոր առաջնության տասներեքերորդ շաբաթվա լավագույն խաղացողների անունները։

Արևելյան կոնֆերենցիայի լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել «Ֆիլադելֆիայի» խաղարկող Բեն Սիմոնսը, որը մեկ խաղում միջին հաշվարկով վաստակել է 21.3 միավոր, կատարել է 7.3 արդյունավետ փոխանցում և 9.5 անդրադարձ։

Արևմտյան գոտու լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել «Կլիպերսի» հարձակվող Կավայ Լեոնարդը, որի միջին արդյունավետությունը կազմել է 38․0 միավոր, 5.0 փոխանցում և 4.7 անդրադարձ։




Լուրեր թեմայից