Լրահոս

Australian Open. Խաչանովը դուրս եկավ երկրորդ շրջան

Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է իսպանացի Մարիո Վիլելյա Մարտինեսին: 2 ժամ 53 րոպե տևած մրցախաղում հայ մարզիկը հաղթել է 4:6, 6:4, 7:6, 6:3 հաշվով:

Աշխարհի 17-րդ ռակետը երկրորդ շրջանում կմրցի Միքայել Իմեր (Շվեդիա) – Յասուտակա Ուտիյամա (Ճապոնիա) զույգի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ Australian Open-ի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է, որը մրցաշարի նախորդ եզրափակիչում 6:3, 6:2 հաշվով առավելության էր հասել իսպանացի Ռաֆայել Նադալի նկատմամբ:

 




Լուրեր թեմայից