Լրահոս

Հետնապահը կամային հաղթանակ տարավ «Ատալանտայի» նկատմամբ

Իտալիայի առաջնության 20-րդ տուրի վերջին խաղում հետնապահ ՍՊԱԼ-ը հյուրընկալվելիս 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ատալանտայի» նկատմամբ։

Առաջին խաղակեսից հետո սլովենացի կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչի գոլի շնորհիվ «Ատալանտան» առջևում էր հաշվի մեջ, սակայն երկրորդ խաղակեսում իտալացիներ Անդրեա Պետանյան և Մատիա Վալոտին հաղթանակ պարգևեցին հյուրերին։

Այդ հաղթանակից հետո ՍՊԱԼ-ը վաստակեց 15 միավոր և զբաղեցնում է 18-րդ տեղը։ «Ատալանտան» 35 միավորով շարունակում է եզրափակել առաջին հնգյակը։

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ատալանտա» - ՍՊԱԼ՝ 1։2

Յոսիպ Իլիչիչ, 16 – Անդրեա Պետանյա, 54, Մատիա Վալոտի, 60




Լուրեր թեմայից