Լրահոս

Պաշտոնական․ «Բարսելոնան» նոր ֆուտբոլիստ ունի

Իսպանական Սեգունդայում հանդես եկող «Ալբասետեի» և Ալբանիայի հավաքականի հարձակվող Ռեյ Մանայը տեղափոխվեց «Բարսելոնա», հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։

Կատալոնացիները 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել են 700 հազար եվրո։ Մանայի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023-ի ամառ։ Սկզբնական շրջանում ալբանացին հանդես կգա «Բարսելոնա Բ»-ի կազմում։

Հիշեցնենք, որ Ռեյ Մանայը 2019-ից էր միացել «Ալբասետեին», որի կազմում անցկացրած 41 խաղում դարձել էր 10 գոլի հեղինակ։ Ավելի վաղ նա հանդես է եկել իտալական «Կրեմոնեզում», «Ինտերում», «Պեսկարայում», «Պիզայում» և իսպանական «Գրանադայում»։ Ալբանիայի հավաքականի կազմում հարձակվողը մասնակցել է 11 խաղի և խփել 3 գոլ։




Լուրեր թեմայից