Լրահոս

«Ինտերը» պաշտոնական առաջարկ է արել Էրիկսենի տրանսֆերի վերաբերյալ

Միլանի «Ինտերի» սպորտային տնօրեն Պյերո Աուզիլիոն հաստատել է, որ ակումբը բանակցություններ է վարում Լոնդոնի «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի տրանսֆերի շուրջ։

«Խոսքը գնում է շատ կարևոր խաղացողի մասին։ Հաշվի առնելով այն, որ Էրիկսենի պայմանագրի ժամկետն ավարտվում է, նա հայտնվել է մեծ ակումբների ուշադրության կենտրոնում։

Մենք պաշտոնական առաջարկ ենք արել «Տոտենհեմին» և հիմա կարող ենք միայն սպասել։ Սրանք դժվար բանակցություննեչ են, սակայն մենք աշխատում ենք դրա վրա»,- Աուսիլիոյի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերն» Էրիկսենի տրանսֆերը ձեռք բերելու համար առաջարկել է 11 միլիոն ֆունտ ստերլինգ՝ գումարած բունուսներ։ 

Քրիստիանի պայմանագիրը լոնդոնցիների հետ ավարտվելու է ամռանը։ Հունվարի 1-ից դանիացին իրավունք է ստացել նախնական համաձայնության գալ ցանկացած ակումբի հետ։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան», Թուրինի «Յուվենտուսը» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Էրիկսենը «Տոտենհեմի» կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 2 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ։




Լուրեր թեմայից