Լրահոս

Ինսինյեն ներողություն է խնդրել «Նապոլիի» պարտության պատճառով արտասված երկրպագուից (ֆոտո)

Իտալական «Նապոլիի» ավագ Լորենցո Ինսինյեն ներողություն է խնդրել թիմի երկրպագու Մարիոյից, որն արտասվել էր Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Ֆիորենտինայից» կրած պարտությունից (0:2) հետո։ 28-ամյա իտալացին սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որում դիմել է փոքրիկ երկրպագուին։

«Ողջույն, Մարիո։ Ցավում եմ, որ այդպիսի արդյունքը քեզ ստիպեց լաց լինել։ Մենք խոստանում ենք քեզ, որ գերազանց մրցաշրջան կանցկացնենք, և դու կրկին կժպտաս։ Սպասում ենք քեզ ստադիոնում»,- ասել է Ինսինյեն։

Հիշեցնենք, որ Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմն Իտալիայի ընթացիկ առաջնության նախորդ 5 խաղերում կրել է 4 պարտություն և 20-րդ տուրից հետո 24 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը։ Հաջորդ տուրում «Նապոլին» տանը կընդունի առաջատար «Յուվենտուսին»։

մարիո.jpg (29 KB)



Լուրեր թեմայից