Լրահոս

Կոմպանիին զայրացրել է իր թիմի երկրպագուների պահվածքը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան, «Անդերլեխտի» ավագ Վենսան Կոմպանիին դուր չի եկել իր թիմի երկրպագուների պահվածքը «Բրյուգեի» դեմ Բելգիայի առաջնության 22-րդ տուրի տնային խաղում  (1:2):

Տանտերերի երկրպագուները հանդիպման ընթացքում ճայթրուկ են նետել անգլիական «Լիվերպուլի» նախկին և «Բրյուգեի» այժմյան դարպասապահ Սիմոն Մինյոլեի ուղղությամբ, որից հետո Կոմպանին մոտեցել է տրիբունային և նկատողություն արել «Անդերլեխտի» երկրպագուներին՝ փորձելով սաստել կրքերը։

Հիշեցնենք, որ Կոմպանին ու Մինյոլեն միասին հանդես են գալիս Բելգիայի հավաքականում։




Լուրեր թեմայից