Լրահոս

Նոյերը ռեկորդ է սահմանել Բունդեսլիգայում

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը «Հերտայի» դեմ Բունդեսլիգայի 18-րդ տուրի խաղից (4:0) հետո ռեկորդ է սահմանել մրցաշարում։

33-ամյա գերմանացին բեռլինյան ակումբի հետ անցկացրել է 21-րդ հանդիպումը, որից 15-ում անառիկ է պահել սեփական դարպասը։ Դա Գերմանիայի առաջնությունում ռեկորդային ցուցանիշ է մեկ մրցակցի հետ դիմակայությունում, տեղեկացնում է Opta-ն։

Նախորդ նվաճումը պատկանում է «Կիկերսի», «Վերդերի» և «Շալկեի» դարպասապահ Օլիվեր Ռեկին։

Հիշեցնենք, որ Նոյերն ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում անցկացրած 27 խաղում բաց է թողել 31 գոլ և 9 հանդիպում էլ ավարտել «չոր» հաշվով։




Լուրեր թեմայից