Լրահոս

Արթուր Եդիգարյանն ընդգրկվել է «Սևանի» մարզչական շտաբում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, որը վերջերս է ավարտել կարիերան, ընդգրկվել է Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Սևանի» մարզչական շտաբում, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

32-ամյա Եդիգարյանը «Սևանի» մարզչական շտաբում կաշխատի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանի, մարզիչ Արմեն Ղուլինյանի և դարպասապաների մարզիչ Սլավիկ Սուքիասյանի հետ:

«Սևանը» բարի գալուստ և ամենայն բարիք է մաղթել Արթուրին մարզչական կարիերայում:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Արթուր Եդիգարյանը հանդես է եկել Երևանի «Փյունիկում», «Բանանցում» (այժմ՝ «Ուրարտու») ու «Ալաշկերտում», Իրանի ՊԱՍ-ում, ռուսական «Խիմկիում», ուկրաինական «Գովերլայում», ղազախական «Կայրաթում», Մինսկի «Դինամոյում» ու սերբական «Պրոլետերում»: Հայաստանի ազգային հավաքականի կազմում Եդիգարյանն անցկացրել է 42 հանդիպում:




Լուրեր թեմայից