Լրահոս

Բեյլը մտադիր չէ վարձավճարով հեռանալ «Ռեալից»

«Ռեալի» ուլելսցի հարձակվող Գարեթ Բեյլը չի պատրաստվում վարձակալական հիմունքներով հեռանալ մադրիդյան ակումբից:

BBC-ի փոխանցմամբ՝ 30-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ակումբային գրանցումը փոխել միայն այն ժամանակ, երբ մշտական տեղափոխության առաջարկ ստանա որևէ ակումբից։ Բեյլի գործող համաձայնագիրը Արքայական ակումբի հետ ավարտվում է 2․5 տարուց։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուելսցու ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը», որի կազմում նա հանդես է եկել 2007-2013-ը։

Վերջին շրջանում Բեյլը հազվադեպ է ընդգրկվում մադրիդցիների մեկնարկային կազմում։ Հունվարին նա մասնակցել է ընդամենը մեկ հանդիպման։





Լուրեր թեմայից