Լրահոս

Մարիա Գևորգյանը պաշտպանեց շախմատի Հայաստանի չեմպիոնի կոչումը

Մարիա Գևորգյանը նվաճեց շախմատի կանանց Հայաստանի 2020թ․ չեմպիոնի կոչումը:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտված շախմատի կանանց Հայաստանի 75-րդ առաջնության վերջին՝ 9-րդ տուրում գործող չեմպիոնը սպիտակ ֆիգուրներով առավելության հասավ Թերեզա Ամբարջյանի նկատմամբ՝ տանելով 8-րդ անընդմեջ հաղթանակը։ Նա մրցաշարն ավարտեց 8 միավորով և մեկ միավոր գերազանցեց երկրորդ տեղը գրաված Սուսաննա Գաբոյանին։ Երրորդ տեղը զբաղեցրեց Մարիա Կուրսովան, որը հավաքել է 5․5 միավոր։

Մարիա Գևորգյանն առաջին տուրում կրած պարտությունից հետո տարավ 8 հաղթանակ:

Հիշեցնենք, որ շախմատի տղամարդկանց 2020թ. չեմպիոն է հռչակվել Սամվել Տեր-Սահակյանը։

Հայաստանի չեմպիոնները կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականների կազմերը:

Կանանց Հայաստանի 75-րդ առաջնություն, 9-րդ տուր

Վերոնիկա Խաչատրյան – Մարիամ Ավետիսյան՝ 0․5։0․5

Մարիա Կուրսովա – Սուսաննա Գաբոյան՝ 0․5։0․5

Մարիա Գևորգյան – Թերեզա Ամբարջյան՝ 1։0

Նարե Առաքելյան – Աննա Խաչատրյան՝ 0։1

Սիրանուշ Ղուկասյան – Աստղիկ Հակոբյան՝ 1։0




Լուրեր թեմայից