Լրահոս

Australian Open. Ջոկովիչը 900-րդ հաղթանակն է տարել կարիերայում

Մելբուրնում մեկնարկած թենիսի Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում գործող չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթել է գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆին։ 2 ժամ 17 րոպե տևած մրցախաղում գրանցվել է 7:6, 6:2, 2:6, 6։1 հաշիվը:

Դա 32-ամյա սերբի 900-րդ հաղթանակն էր կարիերայում։ 1986-ից հետո այդ նշաձողը հատել էին ևս 5 թենիսիստներ՝ ամերիկացի Ջիմի Քոնորսը (1274), շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (1237), ամերիկացի Իվան Լենդլը (1068), իսպանացի Ռաֆայել Նադալը (981) և արգենտինացի Գիլերմո Վիլասը (949)։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի Տացումա Իտո (Ճապոնիա) – Պրաջնեշ Գունեսվարան (Հնդկաստան) զույգի հաղթողը։   




Լուրեր թեմայից