Լրահոս

Սամվել Տեր-Սահակյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն

Սամվել Տեր-Սահակյանը դարձավ շախմատի Հայաստանի 2020թ. չեմպիոն:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտին մոտեցող շախմատի Հայաստանի 80-րդ առաջնության վերջին՝ 9-րդ տուրում Տեր-Սահակյանը սև ֆիգուրներով ոչ ոքի խաղաց Շանթ Սարգսյանի հետ և մրցաշարն ավարտեց 6 միավորով: Նա կես միավոր գերազանցեց երկրորդ տեղը գրաված Հայկ Մարտիրոսյանին, որը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի փոխչեմպիոն:

Մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց վերջին տուրում և 5․5 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը։

Այս տարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը չկարողացավ պաշտպանել Արման Փաշիկյանը, որը 5 միավորով գրավեց չորրորդ տեղը:

Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոնը կընդգրկվի Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Հայաստանի 80-րդ առաջնություն9-րդ տուր

Շանթ Սարգսյան - Սամվել Տեր-Սահակյան՝ 0․5։0․5

Հովհաննես Գաբուզյան - Արման Փաշիկյան՝ 0․5։0․5

Զավեն Անդրիասյան - Հայկ Մարտիրոսյան՝ 0․5։0․5

Ռոբերտ Հովհաննիսյան - Արամ Հակոբյան՝ 1։0

Մամիկոն Ղարիբյան - Արման Միքայելյան՝ 0․5։0․5




Լուրեր թեմայից