Լրահոս

«Արարատի» կիսապաշտպան. Մեծ պատիվ է մարզվել Կոլիվանովի պես մասնագետի գլխավորությամբ

Երևանի «Արարատի» կիսապաշտպան Արկադի Կալաջյանը խոսել է հունվարի 14-30-ը Սոչիում ընթացող հավաքի և թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովի մասին:

«Հավաքը հիանալի է անցնում: Ամեն ինչ շատ լավ է կազմակերպված և բոլորը կազմ ու պատրաստ են: Թիմի ներսում մրցակցությունը շատ լուրջ է, ինչը, բնականաբար, լավ է: Ինձ լավ եմ զգում, ծունկս նորմալ է ու լիովին մասնակցում եմ մարզումներին:

Կարծում եմ՝ յուրաքանչյուրիս համար մեծ պատիվ է մարզվել Իգոր Կոլիվանովի նման մասնագետի գլխավորությամբ: Մարզումները շատ լավ են անցնում, և Կոլիվանովի մասին միայն դրականը կարող եմ ասել:

Աշխատանքները հիանալի են ընթանում: Մենք պատրաստ ենք լինելու մրցաշրջանի երկրորդ մասին 100 տոկոսով, վստահ եմ դրանում»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Արարատի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ռուս մասնագետ Իգոր Կոլիվանովը այս ամիս է նշանակվել է «Արարատի» գլխավոր մարզիչ՝ փոխարինելով ուկրաինացի Վադիմ Լազորենկոյին, որը թիմից հեռացել էր դեկտեմբերին:

51-ամյա մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է Բաշկիրիայի «Ուֆան», Մոսկվայի «Տորպեդոն», Ռուսաստանի Մ-17, Մ-19 և երիտասարդական հավաքականները։ Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ նա դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Հայաստանի Բարձրագույն խմբի 15-րդ տուրից հետո «Արարատը» 27 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը և մեկ միավոր է հետ առաջատար «Լոռիից»:




Լուրեր թեմայից