Լրահոս

Արամ Հայրապետյանը վնասվածք է ստացել Իրանում

Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը վնասվածք է ստացել Իրանի առաջնությունում հանդես եկող «Փեյքան» ակումբի մարզմանը, հաղորդում է khabarfoori.com-ը:

33-ամյա դարպասապահի վերականգնման ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ, սակայն սպասվում է, որ նա կկարողանա մասնակցել մրցաշրջանի երկրորդ հատվածին:

Արամ Հայրապետյանն օրեր առաջ Երևանի «Ուրարտուից» էր տեղափոխվել «Փեյքան», որի հետ պայմանագիր է կնքել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահն «Ուրարտուի» կազմում անցկացրել էր 10 հանդիպում: Նա 2017-ից էր հանդես գալիս «Ուրարտուի» կազմում: Հայաստանում Հայրապետյանը խաղացել է նաև Երևանի «Արարատում»:

Իրանի ընթացիկ առաջնության առաջին խաղաշրջանից հետո «Փեյքանը» 13 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը: Այդ թիմում նախկինում հանդես է եկել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Հայրապետյանը:




Լուրեր թեմայից