Լրահոս

Մխիթարյանի վերադարձը սպասվում է հռոմեական դերբիում

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան «Ջենոյաի» դեմ ֆուտբոլի Իտալիայի առաջնության 20-րդ տուրի խաղից (3:1) առաջ պատմել է, թե երբ է սպասվում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ:

«Մխիթարյանը բաց կթողնի հաջորդ 2 խաղերը, սակայն նա կարող է պատրաստ լինել «Լացիոյի» դեմ հանդիպմանը»,- մարզիչի խոսքը մեջբերում է tuttomercatoweb.com-ը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն ազդրի մկանային վնասվածք էր ստացել «Տորինոյի» դեմ A Սերիայի 18-րդ տուրի խաղում, որը տեղի է ունեցել հունվարի 5-ին: Նա բաց է թողել «Ռոմայի» նախորդ 3 խաղերը:

«Ռոմա» - «Լացիո» հանդիպումը տեղի կունենա հունվարի 26-ին:




Լուրեր թեմայից