Լրահոս

Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը մրցակցությունից դուրս էին

Շիրակի մարզի Աշոցք գյուղում անցկացվել է դահուկավազքի Հայաստանի առաջնության առաջին փուլը: 

Տղամարդկանց պայքարի 10 կմ դասական ու ազատ ոճերում և սպրինտում հաղթողի կոչումը նվաճել է Աշոցքը ներկայացնող Միքայել Միքայելյանը:

Կանանց 5 կմ դասական ու ազատ ոճերում, ինչպես նաև սպրինտում չեմպիոնի կոչումը նվաճել է Աշոցքի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը:

Հայաստանի առաջնությունը վարկանիշային է և ընդգրկված է դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի օրացույցում: Հայաստանի առաջնության երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 7-9-ը Աշոցքում:




Լուրեր թեմայից