Լրահոս

Մենի Պակյաոն հաջողություն է մաղթել Մաքգրեգորին

Ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկ Մենի Պակյաոն հաջողություն է մաղթել խառը մենամարտերի 2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին, որը հունվարի 19-ին մենամարտելու է ամերիկացի Դոնալդ Սերոնեի հետ։

«Հաջողություն եմ մաղթում քեզ, Քոնո՛ր։ Արա այն, ինչին դու ընդունակ ես»,- Պակյաոյի խոսքը մեջբերում է Boxingnews24-ը։

Հիշեցնենք, որ Մաքգրեգոր – Սերոնե մենամարտը կկայանա Լաս Վեգասում և կսկսվի Երևանի ժամանակով 07։00-ին։

Մենամարտի համար իռլանդացին կստանա 5 միլիոն դոլար, իսկ ամերիկացին՝ 2 միլիոն։




Լուրեր թեմայից