Լրահոս

Էրիկսենը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն

Լոնդոնի «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մոտ է Միլանի «Ինտեր» տեղափոխվելուն, հայտնում է Sky Sports Italia-ն:

27-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մարտին Շութսը գործարքն ավարտին հասցնելու համար ժամանել է Միլան։

Քրիստիանն «Ինտերի» հետ արդեն 4 տարվա պայմանագիր է համաձայնեցրել և սպասում է, որպեսզի ակումբներն ընդհանուր հայտարարի գան։

Լոնդոնցիները խաղացողի համար պահանջում են 20 միլիոն եվրո, սակայն միլանցիները պատրաստ է վճարել 18 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Էրիկսենը «Տոտենհեմի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 3 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ։




Լուրեր թեմայից